Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն: «Մենք հայտարարեցինք Ստամբուլում այս հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Մեր տեսակետը հստակ ներկայացվել է, հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին ինչպես հանդիպման, այնպես էլ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով