Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։ 

Ուկրաինական «Նեվթոգազ»-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև տարանցիկ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի վերջին ՝ հինգ տարի ժամկետով։ 

Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազը մատակարարվում է եվրոպական երկրներ։

«Այսօրվա դրությամբ մենք հասկանում ենք, որ գազի տարանցման մասին համաձայնագիրն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին։ Առավոտյան ժամը 7-ին տարանցումը ֆիզիկապես կփակվի ՝ կապված այդ համաձայնագրի ավարտի հետ»,- ասել է Շմիգալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով