tert.am: Ուկրաինայի պարտությունը կնշանակի լիակատար ձախողում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է eadaily.com-ը:
«Որտե՞ղ կմնա վստահությունը մեր հանդեպ, եթե Ուկրաինան պարտվի։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ Ուկրաինան կպարտվի, և մենք կվերադառնանք «սովորականի պես բիզնեսին»։ Հուսով եմ՝ ոչ։ Այս սցենարը կնշանակի լիակատար ձախողում և աղետ ԵՄ-ի, մեր արժեքների, ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա Հաագայում ՆԱՏՕ-ի եվրոպական յոթ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։
Մորավեցկին Եվրամիության երկրներին և ՆԱՏՕ-ին կոչ է արել շտապ Կիևին ավելի մահաբեր զենք մատակարարել։
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում