Որևէ բան բացառել հնարավոր չէ․ ՊՆ փոխնախարարը՝ նոր սադրանքների հավանականության մասին |tert.am|

tert.am: Սահմանային իրավիճակի հետ կապված՝ մենք երեկ շատ ինտենսիվ տվել ենք բոլոր փոփոխությունները, նույն ձևով շարունակելու ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ նոր սադրանքի հնարավորություն կա՞, փոխնախարարը պատասխանեց․

«Որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք իրավիճակը։ Մենք ևս ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում ու երեկվա սադրանքը հենց այդ աշխատանքների պատճառով է եղել»,- ասաց նա։

Արման Սարգսյանը այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով