«Ոտքի, քանի քեզ էլ չեն հանձնել». կանայք բողոքի լուռ ակցիա են անում Երևանում |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: «Ժամն է ընդվզման», «Չարի վերջը մոտ է», «Տավուշը հայրենիք է», «Ոտքի, քանի քեզ էլ չեն հանձնել», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» և այլ ցուցապաստառներով այսօր բողոքի լուռ երթ անցկացվեց Երևանում։

Ակցիան անցկացնում է «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը` ի աջակցություն Տավուշի և ընդդեմ Քաղաքացու օրվա։

Կանայք երթին մասնակցում են իրենց մանկահասակ երեխաների հետ։ Երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլում և զանգ հնչեցնելով` սթափության կոչ են անում մարդկանց։

Ի նշան բողոքի` նրանք փակել են իրենց բերանները կարմիր ինքնակպչուն ժապավեններով, որոնց վրա գրված է «Մի՛ լռիր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով