Ոստիկանության բոլոր բաժիններում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության ոստիկանության 10 բաժիններում արդեն իսկ տեղադրվել են տեսախցիկներ։  Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Քրեական դատավարության փոփոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, քանի որ, արդեն գիտեք, ոստիկանությունը նախաքննություն չի իրականացնում, այդ իսկ պատճառով անհրաժեշտությունը վերացավ։ Բայց այս բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք հանրապետության բոլոր բաժիններում նախատեսել տեսախցիկներ»,- ասաց Վահե Ղազարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով