Շոյգուն Մոսկվայում ընդունել է Չինաստանի պաշտպանության նախարարին |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի գործակցությունը կայունացնող ազդեցություն ունի աշխարհում և օգնում է նվազեցնել լարվածությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համակարգում են իրենց գործողությունները համատեղ ծովային և օդային պարեկության, զորավարժությունների նախապատրաստման ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Կողմերը վստահություն են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի ռուս-չինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և հնարավորություն կտա անկեղծորեն քննարկել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով