Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի տուժածներից 1-ը դուրս է գրվել, 5-ը շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:

Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով