Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները |tert.am|

tert.am: Սիրիական կարգավորմանը նպաստելու «Աստանայի գործընթացի» շրջանակում Նյու Յորքում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է irna.ir-ը։

Չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում մասնակցել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու համար բոլոր ոլորտներում դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով