Նեթանյահուն հայտարարում է՝ չեն հանդուրժելու երկրի հյուսիսային սահմանին ահաբեկչական բանակի առկայությունը |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով հայտարարեց՝ իրենք չեն հանգստանա, քանի դեռ Իսրայելի քաղաքացիներն իրենց տներ անվտանգ վերադառնալու չեն կարող, իրենք չեն հանդուրժելու երկրի հյուսիսային սահմանին ահաբեկչական բանակի առկայությունը։

Իսրայելի վարչապետը պնդում է՝ իրենք խաղաղություն են ուզում և ստիպված են պաշտպանվել Իրանի կազմակերպած ռազմաճակատներում։

Իրանամետ «Հեզբոլա»-ի դեմ շարունակվող ռազմական գործողությանը զուգահեռ Իսրայելի վարչապետը Իրանին զգուշացնում է՝ եթե իրենց հարվածեն, պատասխան է լինելու, իրենց համար Իրանում որևէ անհասանելի տեղ չկա։ Նեթանյահուն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի այդ երկիրը միջուկային զենք չունենա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով