Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կհաղթի ՀԱՄԱՍ–ին ու կփոխի Մերձավոր Արևելքը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի հարավային շրջանների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ռազմական պատասխանը կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը:

«Պետությունը (Իսրայելը) ամեն ինչ շուռ կտա ձեզ բոլորիդ օգնելու համար: Ես ձեզ խնդրում եմ ամուր կանգնել, քանի որ մենք պատրաստվում ենք փոխել Մերձավոր Արևելքը»,- ասել է Նեթանյահուն, որի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Վարչապետը նշել է, որ Իսրայելը ռազմական արշավի կիզակետում է` հավելելով, որ դժվար օրերը դեռ առջևում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով