azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը խստորեն դատապարտել է Պաղեստինը ճանաչելու պաշտոնական Երևանի որոշումը:
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար», – Տելեգրամ ալիքում ռուսերենով գրել է խորհրդականը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է հաղորդագրություն հրապարակել Պաղեստինը ճանաչելու մասին: