Նեթանյահու. «Իսրայելի բանակը պետք է մշտական ​​վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա» |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածին մոտ գտնվող մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո։ «Իսրայելի պաշտպանական ուժերը կպահպանեն վերահսկողությունը հատվածի վրա, մենք այն չենք հանձնի արտաքին ուժերին»,- պատասխանել է Նեթանյահուն:

Վարչապետը տեղական խորհուրդների ղեկավարներին ասել է, որ «Իսրայելն անվտանգության հսկողություն է իրականացնելու Գազայի հատվածում՝ ներառյալ ամբողջական ապառազմականացումը, որպեսզի համոզվի, որ Գազայից այլևս չի լինի սպառնալիք Իսրայելի քաղաքացիներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով