hetq.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։
«Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության և եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»,- նշվում է հայեցակարգում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն անվանել է դաշինքի շահերին և արժեքներին սպառնալիք։
Հյուսիսատլանտյան դաշինքի նոր հայեցակարգի հիմնական թեզերն են.
- ՆԱՏՕ-ի ընդլայնումն ամրապնդեց Եվրոպայի անվտանգությունը և դարձավ պատմական հաջողություն: «Այն ամրապնդել է դաշինքը, ապահովել Եվրոպայի միլիոնավոր բնակիչների անվտանգությունը և ներդրում ունեցել եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- նշվում է փաստաթղթում։
- ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար։
- Դաշինքը ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները ռիսկերի նվազեցման և էսկալացիայի կանխարգելման համար:
- ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանության հնարավորությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
- Ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անվտանգության բարձրագույն երաշխիքն են։
Շարունակությունը՝ hetq.am-ում