ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցերը:

Ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել Վրաստան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով