Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ ԲԴԽ-ում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի հավակնորդ դատավորների հարցազրույցների փուլը։

Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից ընտրվել է  1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Նշենք, որ Մարտիրոսյանը 2009 թվականից աշխատում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում։

Ըստ ԲԴԽ-ի՝Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցին մասնակցել է 10 հավակնորդ, որոնցից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով