news.am: Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին մի շարք «հակաիրանական տրամադրություններ ունեցող ծաղրածուների հրավիրելու համար, որոնք ոչ մի ինքնություն չունեն», հաղորդում է Tasnim-ը:
Նա նաեւ դատապարտել է Մյունխենի խորհրդաժողովի կազմակերպիչներին Իրանի ժողովրդի կողմից Իսլամական հեղափոխությանն աջակցությունն անտեսելու համար:
«Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության աննախադեպ ներկայության 44 տարին՝ ի պաշտպանություն իրենց երկրի, հեղափոխության եւ ղեկավարության, եւ հրավիրում են մի շարք առանց ինքնության ծաղրածուների (Մյունխենի համաժողովին-խմբ.), չեն հավատում ժողովրդավարությանը եւ չգիտեն Իրանի հեղափոխությունն ու ժողովրդին»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում