Մհեր Գրիգորյանն ու ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենն անդրադարձել են մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով ձևավորված կառուցողական համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում առանցքային բարեփոխումների շրջանակներում ՀԲ-ի հետ հնարավոր համագործակցության շուրջ, անդրադարձել են, մասնավորապես, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով