Միրզոյանը Հոֆրայթերին է ներկայացրել ժողովրդավարության ոլորտում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում:
 
Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և դրան նպաստող միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը:
 
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով