Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները դիտարկելու․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- գրել է ՄԻՊ-ը։