ՄԻՊ գրասենյակը մարդու ընտրական իրավունքների երաշխավորումն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ էր ստեղծել։ Խմբի ղեկավար Արամ Մինասյանը ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց, որ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 72 հեռախոսազանգ, մանդատին վերաբերելի 23 խնդիր ստացել է դրական լուծում։
Պաշտպանի հատուկ հրամանով ստեղծված մշտադիտարկման խումբը ընտրությունների հնարավոր խախտումների վերաբերյալ արձանագրել է հետեւյալ խնդիրները՝
- խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, նման ահազանգերը գերակշռող մաս են կազմել,
- հաջորդ խնդիրը վերաբերել է անձնագիր չունենալուն, վավերականության ժամկետը լրացած լինելուն,
- հաջորդ խնդիրը վերաբերել է տեղամասերում կողմնակի անձանց ներկայությանը, քվեախցիկների պատշաճ կահավորմանը, տեխնիկական սարքերի առերեւեւյթ խնդիրներին, դրանց մասով սերտ համագործակցություն է եղել ԿԸՀ-ի հետ, բողոքներն ու ահազանգերի մեծ մասն ունեցել են դրական լուծում,
- ստացվել են բողոքներ տեղամասերում կահավորանքի եւ տեղամասերի մատչելիության հետ կապված, օրինակ՝ բացակայել է թեքահարթակը, եւ այլն։