news.am: «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 22-ին, այցելել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ եւ հանդիպում են գյուղացիների հետ:
Գյուղացիներից մեկը պահանջում էր շարժման անդամներից ելքը առաջարկել, ոչ թե վախեցնել ժողովրդին. «Եկել էստեղ հայերնասիրություն եք խաղում, որտե՞ղ էիք 32 տարի»,-ասաց նա:
Շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանն արձագանքեց. «Քանի որ էսօր քո իշխանությունը չի կարողանում ապահովել քո անվտանգությունը, պետք է երկիրը հանձնի, ապա նման իշխանությունը պետք է հեռանա: Սա է մեր ասած ելքը: Շատ պարզ է ելքը, գյուղը կագնի, գերան կկոտրի»:
Գյուղցիներից մեկը նկատեց, որ ժամանակ չկա, իշխանություններին հեռացնելու գործընթացը կարող է ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի տևել, իսկ այստեղ 3 ժամից հետո կարող է իրավիճակ փոխվել. «Մեր գյուղը միշտ կանգնած է, եթե ուզում եք իշխանություններին փոխել, փոխեք, ի՞նչ եք ուզում: Մենք Երեւան չենք գալու, էստեղ մնալու ենք»:
Ի վերջո որոշվեց, որ հանդիպումը շարունակել գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում: