pastinfo.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի մեկնարկին ողջունեց Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։
«Նկատի առնելով երեկ Ֆրանսիայի սենատի կողմից կայացված որոշումը՝ մենք ողջունում ենք Սենատի կողմից այն գնահատականները, որոնք տրվել են և շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և հատկապես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքից անհապաղ ադրբեջանական օկուպացիոն զինված ոuժերը դուրս բերելու ողղությամբ»,- ասաց Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ իրենք նույնպես միանում են հայտարարությանը: