Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստերի օրակարգում 23 հարց կա։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նույնպես մասնակցում են այսօրվա նիստերին։
Այսօրվա նիստերի օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։