Մեկ շաբաթում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում». Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդայցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:

«Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում»»,-  նկատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բեգլար Կիրակոսյանը հավելեց՝ միջինացված թվով օրական շուրջ 3,5 մլն դրամ է հավաքագրվում, քաղաքապետն արձագանքեց, այսինքն՝ 10 տոկոսից ավելին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով