Մայա Սանդուն երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը |azatutyun.am|

azatutyun.am: Մայա Սանդուն երդմնակալությամբ երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը՝ դառնալով երկրի առաջին նախագահը, ով ընտրվել է երկու անգամ անընդմեջ:

«Չորս տարի առաջ մենք խոստացել էինք լավ ժամանակներ։ Դա անկեղծ խոստում էր, բայց ժամանակները դժվարին ու բուռն էին։ Մոլդովան հայտնվել է տարածաշրջանային և համաշխարհային ճգնաժամի կենտրոնում. համաճարակին հաջորդեցին գների աճը, էներգետիկ ճգնաժամը, գազային շանտաժը, իսկ այժմ՝ մթության շանտաժը։ Բայց այս բոլոր ճգնաժամերը ստվերում են մնում մեր սահմանին ընթացող դաժան պատերազմի ֆոնին», – հայտարարեց Սանդուն:

Այս աշնանը երկու փուլով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող եվրոպամետ Մայա Սանդուն կշարունակի ղեկավարել Մոլդովան առաջիկա չորս տարիներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով