Մախաչկալայում ձերբակալվածների թիվը հասել է 60-ի |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի երեկոյան Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հաղորդում է պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ այս պահին Հյուսիսային Կովկասի խոշորագույն օդանավակայաններից մեկը շարունակում է փակ մնալ։

Անկարգությունների առթիվ ստեղծված հատուկ օպերատիվ շտաբում այսօր ելույթ է ունեցել Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը՝ նշելով, որ հանրապետության իրավապահներին չի հաջողվել՝ «հակազդել տեղեկատվական դաշտում ծագած սադրանքներին»։

Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգությունները ծագել էին կիրակի երեկոյան։ Մի քանի հարյուր տեղացի երիտասարդներ մուտք էին գործել օդանավակայանի հատուկ հսկվող տարածք, այդ թվում՝ թռիչքուղի՝ փորձելով կանխել Թել-Ավիվից Մախաչկալա կանոնավոր չվերթ կատարող օդանավի վայրէջքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով