Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, վիրավորվել է ավելի քան 1000 մարդ |tert.am|

tert.am: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, 1014 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած տվյալներին։

Այսօր ավելի վաղ Իսիկավայի իշխանությունները հրապարակել էին 26 մարդու անուն, որոնց գտնվելու վայրը դեռևս չի հաջողվել պարզել։ Այս թիվն առայժմ մնում է անփոփոխ։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ կտրուկ աճել է մասնակի կամ ամբողջությամբ ավերված տների թիվը. եթե առավոտյան այն 2000-ից ավելի էր, ապա այժմ հայտնի է դարձել, որ այդպիսի տներն առնվազն 11,3 հազար են։ Բացի այդ, պրեֆեկտուրայում 11,3 հազար տուն մնում է առանց էլեկտրականության։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով