Ձյան տեղումների պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան տեղումների պատճառով կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», – հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է։ Բոլոր մեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգառ կատարելու անցնել ավտոմայրուղով միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով