Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ» ֆուդ կորտի 2-րդ հարկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդ կորտի 2-րդ հարկում այրվում է օդափոխման համակարգի շարժիչը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետի 1-ին հարկի խոհանոցում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։38-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են ծխատար խողովակում կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով