Հրդեհ Ալմաթիի հոսթելում. 13 զոհ կա, այդ թվում՝ երկու ռուսաստանցի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ալմաթիի հոսթելներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ռուսաստանցի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտին:

Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևը հայտնել է, որ ռուսաստանցիներից մեկը ծնունդով Յակուտիայից էր։

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Հրդեհի մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր։ Հոսթելում հրդեհի պահին ըդհանուր առմամբ 72 մարդ է եղել, նրանցից 59-ը ինքնուրույն լքել են շենքը:

Նախնական տվյալներով` մահացել է 13 մարդ։ Մահվան ենթադրյալ պատճառը շմոլ գազից թունավորումն է։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով