azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որ վիրուսային բրոնխիտի պատճառով հոսպիտալացվել էր, դուրս է գրվել հիվանդանոցից, փոխանցում են Սուրբ աթոռից: Նա հիվանդանոցում էր երեք օր։
Հիվանդանոցի մոտ Ֆրանցիսկոս պապը ողջունել է հավաքվածներին ու ասել. – «Ես դեռ ողջ եմ»:
Ըստ Սուրբ աթոռի՝ հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել։