Հունվարի 10-ին և 11-ին սպասվում են տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում  սպասվում են տեղումներ և մառախուղ։ Երևանում հունվարի 11-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ 

Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով