Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Բուդապեշտը չի խոչընդոտի այդ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին:

«Ես երեկ զրուցել եմ Վիկտոր Օրբանի հետ: Նա հստակ ասել է, որ ինձ անցած շաբաթ տրված խոստումն ուժի մեջ է, և Հունգարիան որևէ եղանակով չի դանդաղեցնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու վավերացումը: Իհարկե, ես հավատում եմ նրան», – հայտարարել է Կրիստերսոնը:

Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ ավելի վաղ ասել են, թե ընթացակարգային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը որոշել է ավելի ուշ քվեարկության դնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման որոշման վավերացումը: Հունգարիայի խորհրդարանը մի քանի անգամ արդեն այն հետաձգել է :

Ֆինլանդիան և Հունգարիան 2022 թվականի մայիսի 18-ին են ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտեր ներկայացրել: Երկու սկանդինավյան երկրները դա բացատրել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հանգամանքով:

Ֆինլանդիան արդեն միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին, մինչդեռ Շվեդիայի անդամակցման վավերացմանը դեռ հավանություն չեն տվել Հունգարիան և Թուրքիան:

Անկարան պահանջում է Ստոկհոլմից «առավել վճռական պայքարել Շվեդիայում ապաստանած քուրդ ահաբեկիչների դեմ»:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով