Հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պայմանագիր կնքելը ԵՄ դիտորդները այստեղ կլինեն. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Մենք շնորհակալ ենք ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելությանը, այն երկրներին, որոնք այդ առաքելությունն այստեղ գործուղել են եւ հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պայմանագիր կնքելը այդ դիտորդները այստեղ կլինեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հաճախ էր լինում, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը զորքեր է շարժում կամ պատրաստվում է հարձակումների, այդ եվրոպական դիտորդները գալիս են եւ արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք, հետո գուցե դրա կարիքը չլինի»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով