Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանը և Թուրքիան աջակցում են սիրիացիների վերադարձին իրենց հայրենիք և պարտավորվում են երաշխավորել նրանց բոլոր իրավունքները և բավարարել ամենօրյա կարիքները:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին՝ ելույթ ունենալով թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ամմանը և Անկարան աշխատում են սիրիացի փախստականների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ, մենք համակարգում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ Հորդանանը և Թուրքիան՝ որպես հարևան երկրներ, ողջունում են Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը և ցանկանում են, որ արաբական հանրապետությունում վերականգնվի կայունությունը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ արյունահեղությունը վերսկսվի սիրիացի եղբայրների և ահաբեկիչների միջև», – նշել է աս-Սաֆադին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով