hetq.am: 2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելին է, քան Չինաստանում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով World Population Review-ի տվյալներին։
Հունվարի 17-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 1960-ական թվականներից ի վեր առաջին անգամ 2022 թվականին երկրի բնակչությունը կրճատվել է 850 000-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրում ապրում է 1 միլիարդ 411 միլիոն մարդ։
World Population Review-ի գնահատմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ, Հնդկաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 423 միլիոնի։ Հետազոտական մեկ այլ կազմակերպություն՝ Macrotrends-ը պնդում է, որ Հնդկաստանում ապրում է 1 միլիարդ 428 միլիոն մարդ։
Հնդկաստանը բնակչության թվաքանակի վերաբերյալ թարմ տվյալներ չի հայտնել։
Շարունակությունը՝ hetq.am-ում
Լուսանկարը՝ Getty Images