Հյուսիսային Կորեայի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը. Կիմ Չեն Ըն |armtimes.com|

armtimes.com: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը կողմերի միջև միջուկային հակամարտության դեպքում և պատրաստ լինի մոբիլիզացնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։

Այս մասին նա հայտարարել է երկրի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի դեկտեմբերի 26-ից 30-ը տեղի ունեցած լիագումար նիստում՝ հանդես գալով «2024 թվականի համար պայքարի ուղղությունների մասին» եզրափակիչ ելույթով։

Կիմ Չեն Ընը շեշտել է, որ երկրի բանակը պետք է աչալուրջ վերահսկի Կորեական թերակղզում անընդհատ փոփոխվող անվտանգության իրավիճակը:

«Միջուկային ճգնաժամի դեպքում Կորեայի ժողովրդական բանակը պետք է շարունակական խթան տա Հարավային Կորեայի ողջ տարածքը նվաճելու խոշոր իրադարձության նախապատրաստմանը` անհապաղ արձագանքելով և մոբիլիզացնելով բոլոր ֆիզիկական միջոցներն ու ուժերը, ներառյալ միջուկային զինված ուժերը»,- նշել է Կիմը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով