ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել, Սերժ Սարգսյանը չի առաջարկել դիտարկել Աշոտյանի թեկնածությունը․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
 
«Հետևաբար, բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են»,- ասել է Շարմազանովը, որի խոսքերն է մեջբերել կուսակցության լրատվական ծառայությունը։

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

1. Կապիտուլյանտի հեռացում։

2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով