ՀՀ ԱԳ նախարարը հերախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ 
Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։

 ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է այս հարցում ՀՀ սկզբունքային մոտեցումը, որը մինչ այս էլ դրսևորվել էր միջազգային հարթակներում ՀՀ քվեարկություններում՝ ի պաշտպանություն «երկու պետություն» սկզբունքի և երկու ժողովուրդների օրինական ձգտումների:

Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով