Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախարար Բայրամովը շնորհավորել է թուրք դիվանագետին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Սինիրլիօղլուն իր հերթին «կարևորել է ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը»: Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Թուրքիայի կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Ֆերիդուն Սինիրլիօղլուն առաջին թուրք գործիչն է, որը կղեկավարի ԵԱՀԿ-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով