Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի վերջին սադրանքների դեմ Ադրբեջանի բանակի ձեռնարկած վճռական միջոցառումներից հետո ստեղծված օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև բանակաշինության ոլորտում տարվող աշխատանքների մասին», – ասված է երկրի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով