ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից պետք է հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցեն միասնական շտեմարան. ՊԵԿ |news.am|

news.am: ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի 1976-Ն որոշման համաձայն, 2023 թ. սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ Data Matrix ծածկագրերի սկանավորման և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան տվյալների ուղարկման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

վաճառքի կետը պետք է ապահովված լինի Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով

արտաքին (առևտրային) ծրագրի կիրառման դեպքում ծրագրում պետք է ավելացնել Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու նոր գործառույթ

արտաքին (առևտրային) ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրումը պետք է իրականացվի համաձայն v0.7.1 ձեռնարկի:

Հիշեցնենք նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով այժմ դրոշմավորվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով