Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները |1lurer.am|

1lurer.am: Լաոսում ԱՍԵԱՆ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել են, որ մինչ այդ Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցերը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Քննարկվել են նաև իրավիճակն Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով