Հայտնի է, թե ովքեր են գլխավորում Երևանի ավագանու խմբակցությունները |aysor.am|

aysor.am:

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը, մասնակցում է ավագանու 48 անդամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է  ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։

Նշենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ի անդամները  մասնակցում են ավագանու նիստին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով