Հայաստանում օգոստոսի 1-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվեն վարժական հավաքներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում որոշեց, որ Հայաստանում 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 127-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային) մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

  • 2023 թվականի օգոստոսի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 55-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ,
  • 2023 թվականի օգոստոսի 3-27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,
  • 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 22-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ,
  • 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 26-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ,
  • 2023 թվականի սեպտեմբերի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 12-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ,
  • 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 12-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավեն մինչև 205 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով