Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- նշել է նա։
Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։