Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին

Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին։

«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ և լիակատար ապաքինում»,- նշել են ԵՄ գրասենյակից։

Ինչպես տեղեկացրել էինք` պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։

Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով