Հայաստանում գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ

Երկրաշարժ է տեղի ունեցել Սևան քաղաքից 10 կմ հյուսիսում գտնվող հատվածում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը (ՆԳՆ Փրկարար ծառայություն)։

«Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով