Հայաստանում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ այցելել է Տավուշի մարզ |news.am|

news.am: ՀՀ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Տավուշի մարզ։ Տեղեկությունը X-ի էջում հայտնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

«ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է ԵՄ առաքելությանը` Տավուշի մարզի շրջանների պարեկության գործում։ Այցը կազմակերպել է Իջևանում առաքելության ներկայացուցչությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:

Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով